«Գրանդ Քենդի» գործարանից խոշոր չափի գումար են հափշտակել․ Shamshyan.com

Երեկ ժամը 22։40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրանտ Վարդանյան փողոցում «Գրանդ Քենդի» գործարանից խոշոր չափի գումար են հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 22։00-22։30-ն ընկած ժամանակահատվածում դիմակավորված անհայտ անձինք մտել են գործարանի գանձապահի աշխատասենյակ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, ապա դիմել փախուստի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 22։00-22։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք դեմքները բժշկական դիմակով փակած մտել են գործարանի գանձապահի աշխատասենյակ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, ապա դիմել փախուստի։

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործություն կատարած անձանց ինքննությոնը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։  Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հաշվապահությունից հափշտակվել է մոտ 15 միլիոն դրամ։