«Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցի տնօրինությունը ներողություն է խնդրել ԱԺ նախագահից

«Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցի տնօրինությունը ներողություն է խնդրել ԱԺ նախագահից
«Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցի տնօրինությունը ներողություն է խնդրել ԱԺ նախագահից

«Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Հարգարժա՛ն պարոն Միրզոյան, «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցի տնօրինությունն ու աշխատակազմը հայցում է Ձեր ներողամտությունը ստեղծված իրավիճակի և նման անհարմարություն պատճառելու համար: Մեր ցանցը Երևանում գործում է 2006 թվականից և վայելում է երևանցիների և քաղաքի հյուրերի սերն ու վստահությունը: Մեր համար մեր աշխատանքում ամենակարևորն ու առաջնայինը յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետությունն է:

Ստեղծված իրավիճակում մեր աշխատակիցը թույլ է տվել կոպտագույն սխալ՝ խախտել մասնագիտական էթիկայի սկզբունքները։ Մեր ընկերության ղեկավարությունն անթույլատրելի է համարում նման անտեղի շահարկումները և կրկին ներողություն խնդրում մեր աշխատակցի անթույլատրելի վարքագծի համար»։

Հիշեցնենք, որ շահարկվում է տեղեկություն, որ ԱԺ նախագահը «Պանդոկ Երևան»-ում իր ծննդյան օրը 290 հազար դրամ հաշիվ է փակել: