«Ryanair»-ը պատրաստվում է մուտք գործել հայաստանյան ավիաշուկա

«Ryanair»-ը պատրաստվում է մուտք գործել հայաստանյան ավիաշուկա
«Ryanair»-ը պատրաստվում է մուտք գործել հայաստանյան ավիաշուկա

Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը՝ «Ryanair»-ը, պատրաստվում է մուտք գործել հայկական շուկա։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նորանշանակ նախագահ Տաթևիկ Ռևազյանը համոզված է, որ դրա արդյունքում ավիատոմսերի գները դեպի Եվրոպա կնվազեն։ Այս մասին տեղեկացնում է «Ազատությունը»։

«Ryanair-ը լոուքոստ ընկերություն է: Դա նշանակում է, որ ինքն ամեն ձևով պայքարում է, որ ծախսերը նվազացնի, որ կարողանա տրամադրի էժան տոմսեր: Ինքը կարող ա իրականում հեղափոխություն անի մեր ավիացիայում, կարա մտնի ու ամբողջ շուկան փոխի։ Որ Ryanair-ը մուտք գործի հայկական շուկա, ես համոզված եմ, որ ավիատոմսերի գները կնվազեն, ու դրա հաշվին հոսքը կշատանա հա՛մ Եվրոպայից դեպի Հայաստան, բայց Հայաստանից էլ դեպի Եվրոպա»,-նշել է Ռևազյանը:

Նրա հավաստմամբ, Քաղավիացիայի կոմիտեի և ավիաընկերության ղեկավար կազմերի միջև Դուբլինում արդեն իսկ հանդիպումներ են տեղի ունեցել, արդյունավետ բանակցություններ են անցկացվել: Արդյունքներից գոհ է.

«Շատ լավ պատրչաստված գնացինք, թվերով, ամեն ինչով գնացինք, թե ինչու ա հայկական շուկան հետաքրքիր… Ստացանք առաջարկ ու հիմա մենք կոնկրետ այդ առաջարկի շուրջ ենք բանակցում: Իրանք կոնկրետ ասեցին, որ ուզում են շուկա մտնեն 2020 թվին։ Իրանք ասեցին, որ իրանց միջին տոմսը 40 եվրո ա: Պարզ ա, որ Հայաստանում 40 եվրոյով չեն կարա թռնեն, բայց հաստատ 350, 400, 500 չեն թռնի»,- «Ազատությանն» ասել է Տաթևիկ Ռևազյանը։