Դեմ եմ. ՍԴ-ն ժամանակավորապես կասեցրել է պարտադիր կուտակայինը

Դեմ եմ. ՍԴ-ն ժամանակավորապես կասեցրել է պարտադիր կուտակայինը
Դեմ եմ. ՍԴ-ն ժամանակավորապես կասեցրել է պարտադիր կուտակայինը

ՍԴ մամուլի ծառայության հաղորդագրությունը` կուտակայինի մասին ներկայացնում ենք ստորեւ: 

«ՀՀ սահմանադրական դատարանը 2014 թվականի հունվարի 24-ին աշխատակարգային նիստում որոշել է մինչեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Սահմանադրական դատարանի որոշմանն ամբողջությամբ /այդ թվում` պատճառաբանական մասին/ կարելի է ծանոթանալ դատարանի պաշտոնական կայքում: Հիշյալ գործով դատաքննությունը կայանալու է 2014 թվականի մարտի 28-ին` բա-նավոր ընթացակարգով»: 

© Medialab.am