«Խնդրում եմ Աննա Հակոբյանին կորոնավիրուսի կանխարգելման մասին բուկլետներ չբաժանել, այն էլ՝ առանց ձեռնոց». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Խնդրում եմ Աննա Հակոբյանին կորոնավիրուսի կանխարգելման մասին բուկլետներ ՉԲԱԺԱՆԵԼ, այն էլ՝ առանց ձեռնոց:

Հիշեք, որ անգամ ԿԲ-ն է շրջանառությունից հանում հին թղթադրամները՝ վիրուսի տարածումը թղթե կրիչների միջոցով սահմանափակելու համար:

Շնորհակալություն:

Հ.Գ. Խնդրում եմ գրառմանս տակ այլ բաներ չգրել»: