Մոսկվայում հայ մարզիկ Աշոտ Բոլյանի սպանության գործով վճիռ է կայացվել

Հրապարակվել է Մոսկվայում հայ մարզիկ Աշոտ Բոլյանի սպանության գործով անցնող երեք ամբաստանյալների դատավճիռը։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի մոսկովյան գլխավոր վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան, գրում է ՌԻԱ Նովոստին։

Քննությամբ պարզվել է, որ հանցագործության կազմակերպիչը երկու հանցակից է գտել, որոնցից մեկը հետևել է տան շքամուտքին Նախիմովի պողոտայում, որտեղ ապրել է տուժողը։ 2019 թվականի նոյեմբերի 13-ին, երբ մարզիկը դուրս է եկել փողոց, հանցագործը կրակել է նրա գլխին և հեռացել հանցակցի մեքենայով։

2019 թվականի նոյեմբերին հաղորդվում էր, որ անհայտ անձը սպանել է թայլանդական բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, ազգությամբ հայ, 40-ամյա Աշոտ Բոլյանին։ Քննչական կոմիտեում այն ժամանակ նշել էին, որ բռնցքամարտիկի սպանությունը կարող է կապված լինել նրա ձեռնարկատիրական գործունեության հետ։

«Ապացույցները երդվյալ ատենակալների կոլեգիայի կողմից բավարար են ճանաչվել՝ 1971, 1982 և 1984 թվականներին ծնված երեք տղամարդկանց նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելու համար»,- ասել է Իվանովան։

Ամբաստանյալների գտնվելու վայրը հաջողվել է պարզվել 2020թ․ մարտին։ Այլ անձանց մասով քրեական գործը բաժանվել է առաձին վարույթի, որի հետ կապված շարունակվում են օպերատիվ-որոնողական միջոցառումները:

Աղբյուր՝ Factor.am