Իրանում դեռևս առկա է կորոնավիրուսային համավարակի չորրորդ ալիքի տարածման հավանականությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:
«Համավարակի չորրորդ ալիքի սպառնալիքը վերացված չէ: Մինչև այսօր մենք զգույշ ենք եղել, որպեսզի խուսափենք նոր ալիքից, սակայն այդ սպառնալիքը կարող է ցանկացած պահի իրականանալ»,-ասել է Ռոհանին:
Նախագահը հավելել է, որ «Իրանն այս և հաջորդ շաբաթ կբարձրացնի պատվաստումների մակարդակը»:
2020 թվականի դեկտեմբերի 17-ին Ռոհանին հայտարարել էր, որ Իրանը հաղթահարել է երկրում կորոնավիրուսի երրորդ ալիքը:
Փետրվարի 9-ին Իրանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների արշավը, որի շրջանակում կիրառվում է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութ։