Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակային ծրագիր ասպիրանտների համար

Հեղինակ MediaLab

Մեկնարկել է Լեհաստանի Լեյն Կիրկլանդի անվան 2021-2022 թթ. կրթաթոշակային ծրագրի  հայտերի ընդունելությունը:

Ծրագրով նախատեսվում է լեհական 5 ակադեմիական կենտրոններից մեկում (Վարշավա, Կրակով, Վրոցլավ, Պոզնան, Լյուբլին) 2 կիսամյակի ուսուցում ասպիրանտների համար: Կրթական ծրագիրը ներառում է առնվազն 2 շաբաթվա մասնագիտական ​​դասընթաց պետական, մասնավոր և ոչ առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև վարպետության դասեր հետևյալ մասնագիտություններով՝

  • տնտեսագիտություն և կառավարում,
  • կառավարում բիզնեսում, հասարակական կազմակերպություններում, մշակույթում, կրթության և առողջապահության ոլորտներում,
  • պետական ​​կառավարում (պետական ​​իշխանության և ինքնակառավարման մարմիններ),
  • իրավունք,
  • սոցիալական գիտություններ (սոցիալական հոգեբանություն, սոցիոլոգիա),
  • քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ,
  • շրջակա միջավայրի և կլիմայի պաշտպանություն,
  • անվտանգության և կիբերանվտանգության խնդիրներ,
  • հակաճգնաժամային կառավարում,
  • զարգացման քաղաքականություն և մարդասիրական օգնություն:

Թեկնածուներին ներկայացվող պահանջներն են՝

  • բարձրագույն կրթություն,
  • մինչև 40 տարեկան,
  • մասնագիտական ​​փորձը` առնվազն 2 տարի,
  • առնվազն 6 ամիս տևողությամբ նախկին արտասահմանյան կրթաթոշակի մասնակցության օրվանից նվազագույնը 2 տարվա ընդմիջում:

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2021 թվականի մարտի 1-ն է: Հավելյալ տեղեկության համար անհրաժեշտ է այցելել www.kirkland.edu.pl կայքէջ կամ գրել [email protected] էլ. փոստին:

Կիրկլանդի հետազոտական ծրագրի շրջանակում 2021-2022 ուսումնական տարվա համար ասպիրանտներին առաջարկվում է նաև կրթաթոշակ` Լեհաստանում մեկ կիսամյակ հետազոտություն կատարելու նպատակով:

Կրթաթոշակի պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ kirkland.edu.pl/ru կայքից և կցված նյութերից:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ