Միայն 2023 թ․ փետրվարի 1-14-ը FLYONE ARMENIA ավիաընկերությունը առաջարկում է ավիատոմսեր 19 ուղղություններով՝ սկսած 39 եվրոյին համարժեք ՀՀ դրամից:Այս մասին հայտնում են ավիաընկերությունից:
Տոմսերը հնարավոր է ձեռք բերել flyone.am կայքում կամ FLYONE բջջային հավելվածում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում:
Ավիաընկերությունը ներկայում իրականացնում է չվերթեր Ռուսաստանի Դաշնության՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ, Սոչի, Միներալնիե Վոդի քաղաքներ, եվրոպական՝ Փարիզ, Լիոն, Միլան քաղաքներ, Մերձավոր Արևելքի՝ Բեյրութ, Դուբայ և Թել Ավիվ քաղաքներ: Ավիաընկերության թռիչքային ուղղություններից են նաև Վրաստանը, Թուրքիան և Մոլդովան: Ավիաընկերությունը մինչև 2023 թ.–ի ամառ նպատակ ունի ընդլայնել աշխարհագրական քարտեզը՝ ավելացնելով չվերթեր դեպի ՌԴ քաղաքներ՝ Սամարա, Նովոսիբիրսկ և եվրոպական՝ Դյուսելդորֆ քաղաք:
Ակցիան հնարավորություն է տալիս ճանապարհորդության համար ժամկետը սահմանել մինչև 2023 թ․ սեպտեմբերի 30-ը՝ տեղերի առկայության դեպքում։
FLYONE ARMENIA ընկերության մասին
FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թ.։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն FLYONE ARMENIA-ին տրամադրել է օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ և ICAO FIE եռանիշ ծածկագրերը:
Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 և Airbus A319 օդանավերից։ Դրանք նախատեսված են 180 և 144 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: