Թուրքմենստանի նախագահը իր որդուն փոխվարչապետ է նշանակել.Ազատություն

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը իր որդուն՝ Սերդար Բերդիմուհամեդովին նշանակել է երկրի փոխվարչապետի պաշտոնում՝ ազատելով նրան Գերագույն Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից և դուրս բերելով նրան Անվտանգության պետխորհրդի կազմից։

Նոր պաշտոնում Թուրքմենստանի նախագահի որդին համակարգելու է կառավարության տնտեսական բլոկի և երկրի ֆինանսական ոլորտի գործունեությունը։ Վերջին երեք տարիներին Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի 40-ամյա որդին հասցրել է մի շարք այլ բարձր պաշտոններ զբաղեցնել՝ աշխատելով որպես արդյունաբերության նախարար, Ախալի երկրամասի նահանգապետ և արտաքին գործերի նախարարի տեղակալ։

Այս մասին հայտնում է Ազատությունը