Ղարաբաղի քաղաքական-հասարակական ուժերը ԵԱՀԿ Փաստահավաք առաքելության վերաբերյալ հանդես կգան համատեղ հայտարարությամբ

Ղարաբաղի գերիշխող քաղաքական կուսակցություններն ու հասարակական կազմակերպություններն այսօր երեկոյան պատրաստվում են հանդես գալ համատեղ հայտարարությամբ` իրենց դիրքորոշումն արտահայտելու հոկտեմբերի 6-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության հովանու ներքո Ղարաբաղի հարակից շրջաններում ընթացող Փաստահավաք առաքելության վերաբերյալ:
Այս մասին  « Մեդիալաբին» տեղեկացրեց ԼՂՀ «Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահ, հայտնի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը:
Իսկ մինչ այդ, Փաստահավաք առաքելության վերաբերյալ առանձին հայտարարությամբ են հանդես եկել Ղարաբաղյան մի շարք ՀԿ-ներ`  նշելով, թե ակնհայտ է, որ ԵԱՀԿ գնահատման առաքելության աշխատանքի արդյունքները պաշտոնական Բաքվի կողմից օգտագործվելու են տեղեկատվական պատերազմի ընդլայնման նպատակով:

«ԵԱՀԿ ենթադրվող գնահատման առաքելության միակողմանի բնույթը, մեր կարծիքով, չի կարող դրական լիցք հաղորդել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին: Որպեսզի առաքելոթյունը կարողանա ներկայացնել ամբողջական պատկերը, այն միաժամանակ պետք է անցկացվի նաև Ադրբեջանի կողմից բռնազավթված` ԼՂՀ տարածքներում»,- նշված է հայտարարության մեջ:

© Medialab.am