Մենք սպասում ենք վերջնական արդյունքներին. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ – մամուլի քարտուղար Դ.Ս.Պեսկովը՝ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների մասին (8 հունիսի, 2026 թ.).

«Ես դեռևս ձեռնպահ կմնամ դրա վերաբերյալ որևէ պաշտոնական մեկնաբանությունից, քանի որ ԿԸՀ-ի վերջնական արդյունքները դեռ չեն հնչել: Մենք սպասում ենք վերջնական արդյունքներին։ Մինչ այդ մենք մանրակրկիտ արձանագրում ենք ընտրությունների շուրջ հրապարակված բոլոր հաղորդագրությունները։ Այդ թվում՝ մենք արձանագրում ենք նաև ընտրությունների ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ խախտումների մասին հաղորդագրությունները»: