Այսօր՝ նոյեմբերի 17-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում դիմակավորված 2 քաղաքացի Էրեբունի վարչական շրջանում՝ Սասունցի Դավիթ 6 հասցեում գործող «Հայփոստ»-ի թիվ 008 մասնաճյուղի պատուհանի ապակին կոտրելով, մտել են ներս և ձեռքներին եղած մուրճով կոտրել են սեղանին դրված հանգանակությունների համար ապակե տարան և այնտեղից հափշտակել գումարի մի մասը, գրում է Shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեսախցիկը արձանագրել է այդ պահը, թե ինչպես են ստահակները իրենց սև գործը կատարում, իսկ հանգանակությունների համար ապակե տարայում հավաքված գումարը «Հայփոստ»-ը, ավանդույթի համաձայն, ուղարկում է զինվորներին:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել գողությունը: