Ուկրաինական կողմը հայտնում է 40 զինվորականի և 10 խաղաղ բնակչի զոհվելու մասին

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտնել է, որ փետրվարի 24-ի գիշերվանից ռուսական զինված ուժերի հրթիռակոծությունների հետևանքով ավելի քան 40 զինծառայող է զոհվել, գրում է «Պրավդա»-ն։

Նրա խոսքով՝ ռուսական հրամանատարությունը «հույս ուներ ուկրաինացի զինվորականների շրջանում զգալիորեն ավելի մեծ թվով զոհերի մասին», իսկ Ուկրաինայի զինված ուժերը դիմադրում են Ռուսաստանի զինված ագրեսիային։

Բացի այդ, Ուկրաինայի իշխանությունները տվյալներ ունեն խաղաղ բնակչության շրջանում մինչև 10 խաղաղ բնակչի զոհվելու մասին։

Ըստ Արեստովիչի՝ ամենաթեժ վիճակը Լուգանսկի և Դոնեցկի շրջանների միացյալ ուժերի գործողության տարածքում է, որտեղ շարունակվում են ծանր մարտերը Ուկրաինայի զինված ուժերի և ռուս օկուպանտների միջև։

Աղբյուր՝ Factor.am