Սերգեյ Լավրովը հանդիպել է Արարատ Միրզոյանին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Արարատ Միրզոյանին:Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

«Սերգեյ Լավրովը ժամանել է Աստանա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին։Առաջին հանդիպումը կայացել է  հայ գործընկերոջ հետ»,- գրել է Զախարովան: