Համակարգը կհամալրվի 100 շնչառական ապարատներով, 60 հազար թեստերով, դիմակներով, բժշկական հատուկ հագուստով, ակնոցներով և այլն. Արսեն Թորոսյան

Տեղի է ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված քայլերին, համաճարակաբանական խնդրի կառավարելիությանը, տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրությունը:

«Առաջիկա օրերին ՀՀ առողջապահական համակարգը համալրվելու է 100 շնչառական ապարատներով, 60 հազար թեստերով, ինչպես նաև դիմակներով, բժշկական հատուկ հագուստով, ակնոցներով և այլն»,-նշել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: