Հայաստան–Եվրամիություն վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ-ն։
Գերատեսչության փոխանցմամբ՝ հասարակական կարգի և անվտանգության, արտաքին հարաբերությունների ու հիմնարար իրավունքների ուղղություններով նախատեսված 72 գործողությունից 41-ն արդեն կատարվել է, իսկ 31-ի ուղղությամբ աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։
ՆԳՆ-ում տեղի ունեցած քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել գործողությունների կատարման ընթացքին, առկա խնդիրներին և հետագա անելիքներին։ Նշվել է նաև, որ մինչև տարեվերջ նախատեսվում է ԵՄ գնահատման երկու առաքելություն, որոնք կգնահատեն ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։



















