Մեկ միլիոնից ավելի քաղաքացի պատվաստվել է երկու դեղաչափ

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանում իրականացվել է 2 մլն 188 հազար 62 պատվաստում:

Առաջին դեղաչափ է ստացել 1մլն 131 հազար 517 քաղաքացի, երկու դեղաչափ՝ 1 մլն 1 հազար 443-ը, խթանիչ՝ 51 հազար 361 բուժառու: