Նախագահի դիմումը մուտքագրվել է ՍԴ

Սահմանադրական դատարանը «Mulberry» էլեկտրոնային համակարգով  ապրիլի 10-ին ստացել է Հայաստանի Հանրապետության նախագահի դիմումը՝  Դատական օրենսգրքում փոփոխությունների օրենքի Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և դրա հետ փոխկապակցված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 78-րդ, 79-րդ և 173-րդհոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ: Դիմումը մուտքագրվել է 2021 թվականի ապրիլի 12-ին։

Դիմումի նախնական ուսումնասիրման համար սահմանված է 20-օրյա ժամկետ:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը: