Զինծառայողների ջանքերով դուրս են բերվել ձնաբքի հետևանքով ճանապարհներին մնացած մեքենաներ

Ձյան առատ տեղումների պատճառով հանրապետության տարբեր շրջաններում՝ ճանապարհներին արգելափակված ավտոմեքենաների դուրս բերման աշխատանքներին աջակցում են նաև զինված ուժերի զինծառայողները:

Առաջին զորամիավորման ստորաբաժանմանումներից մեկի անձնակազմի
ջանքերով դուրս են բերվել ձնաբքի հետևանքով ճանապարհներին մնացած քաղաքացիական մեքենաներ:

Այս մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից: