«Իմ քայլը» շրջանառության մեջ է դրել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը քրեականացնող նախագիծ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հայտարարել է իրենց նոր օրենսդրական նախաձեռնության մասին։

«Մեծ եղեռնի 105-րդ տարելիցին ընդառաջ գործընկերներիս՝ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանի, Վլադիմիր Վարդանյանի, Լիլիթ Մակունցի, Հովհաննես Հովհաննիսյանի, Մխիթար Հայրապետյանի, Սարգիս Խանդանյանի, Արսեն Ջուլֆալակյանի և Թագուհի Ղազարյանի հետ համատեղ շրջանառության մեջ ենք դրել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը քրեականացնող նախագիծ:

Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ մենք պետք է մեր հաստատակամ քայլերն անենք ցեղասպանությունների կանխարգելման գործում՝ ասելով #ԱյլևսԵրբեք», -իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորը։

Մեծ եղեռնի 105-րդ տարելիցին ընդառաջ գործընկերներիս՝ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանի, Վլադիմիր…

Gepostet von Arusyak Julhakyan am Donnerstag, 23. April 2020