Հրդեհ Աբովյանում. տարհանվել է 40 բնակիչ

Ապրիլի 22-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մուտքի 5-րդ հարկում գտնվող խորդանոցում։

Հրդեհը մեկուսացվել է և մարվել: Խորդանոցում այրվել են կենցաղային իրեր (մոտ 0․5 խմ) և էլեկտրական մալուխ (մոտ 15 գմ)։

Փրկարարները շենքի 5-ից 9-րդ հարկերից տարահանել են 40 բնակչի: