Ինքնասպանության փորձ կատարող քաղաքացուն հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել

Հունվարի 8-ին, ժամը 19։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբայան փողոցում՝ Հաղթանակ զբոսայգու մոտակայքում, քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Հոգեբանը քաղաքացուն (իգական սեռի, ծնված 1970 թ․) ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։