ՀՀ-ն զգալի աճ է գրանցել «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի կոռուպցիայի ընկալման համաթվի ինդեքսում

Ռուստամ Բադասյան
Ռուստամ Բադասյան
Հեղինակ MediaLab

Հրապարակվել են «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2019 թվականի արդյունքները: Հայաստանն առաջին անգամ գրանցել է համեմատական զգալի աճ՝ միավորը 35-ից բարելավելով 42: 

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Ընդ որում, Հայաստանը դիրքը բարելավել է 28 հորիզոնականով՝ զբաղեցնելով 77-րդ տեղը (2018 թվականին հորիզոնականը եղել է 105): Ուշագրավ է, որ Հայաստանի միավորը նախկինում երբեք չի գերազանցել 37-ը (2014թ., վերջին չորս տարիներին չի գերազանցել 35-ը): Հարկ է նշել, որ ԿԸՀ-ի արդյունքները կարևորվում են երկրի համար, քանի որ գնահատվում են ոչ թե պետության իրականացրած քայլերը, այլև այդ առումով քաղաքացիների ընկալումը:

2018 թվականի հեղափոխության և կոռուպցիայի դեմ պայքարում իրականացրած մասշտաբային միջոցառումները, այդ թվում՝ ներառական հակակոռուպցիոն ռազմավարության ընդունումն ունեցել են իրենց ներդրումը ՀՀ քաղաքացու ընկալման փոփոխման հարցում:

Հատկանշական է, որ Հակակոռուպցիոն ռազմավարությամբ, որպես ռազմավարության հիմնական վերստուգիչ վերջնարդյունք, նախատեսվում է 2023 թվականի ԿԸՀ միավորը դարձնել 55: Հղումը` https://www.transparency.org/cpi2019?/news/feature/cpi-2019»: