Ճգնաժամ չկա, ես ՍԴ նախագահն եմ. Հրայր Թովմասյան. shantnews.am

Ճգնաժամ չկա, ես ՍԴ նախագահն եմ. Հրայր Թովմասյան. shantnews.am
Ճգնաժամ չկա, ես ՍԴ նախագահն եմ. Հրայր Թովմասյան. shantnews.am

Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա, հուլիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը նման գնահատական տվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

Հարցին՝ ի՞նչ լուծում է տեսնում ստեղծված իրավիճակում, Թովմասյանը պատասխանեց. «Չկա իրավիճակ, որպեսզի դա լուծում ունենա, չկա խնդիր, որն ինչ-որ լուծում ունենա, ես խնդիր չեմ տեսնում, եթե խնդիր չեմ տեսնում, ապա լուծման մասին չեմ կարող խոսել»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի հետ ինչպե՞ս են աշխատում: «Ի՞նչ է նշանակում՝ ինչպես ենք աշխատում: Աշխատում ենք հանգիստ, գործեր ենք մակագրում, քննարկումների մի մասին մասնակցում է, նիստերին չի մասնակցում»,- ասաց նա:
Հարցին՝ ի վերջո, Թովմասյանը ՍԴ դատավո՞ր է թե՞ անդամ, նա արձագանքեց. «Ես ՍԴ նախագահն եմ»:

Նա նաև նշեց, որ «ՍԴ անդամ» և «ՍԴ դատավոր» հասկացությունների մեջ տարբերություն չկա, թեպետ դա ևս մի օր կարող է դառնալ ՍԴ քննարկման առարկա: Այս մասին տեղեկացնում է Shantnews.am-ը.