Կեցցե ազատ, ժողովրդավարական եվրոպական Հայաստանը. Լիտվայի ԱԳ նախարարը շնորհավորել է Անկախության տոնը

Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը շնորհավորանքի խոսք է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առիթով: 

Լիտվայի արտաքին գործերի նախարարը հայերեն գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Կեցցե՛ ազատ, ժողովրդավարական, եվրոպական Հայաստանը: Մեր ժողովուրդները գիտեն ազատության և ժողովրդավարության իրական արժեքը: Ակնկալում եմ հետագայում էլ ավելի ընդլայնել կապերը մեր երկրների միջեւ»: