«CTRL Z» նախագծի հոկտեմբերի 6-ի թողարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ զինված ուժերում ինքնասպանությունների դեպքերին, մի շարք պնդումներ է արել ինքնասպանությունների լուսաբանման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Fip.am-ը:
«Ընկալում ա ձևավորվել, այդ թվում միջազգային կազմակերպությունների և ԶԼՄ-ների աշխատանքների շնորհիվ, որ սովորական ինքնասպանությունները քաղաքացիական կյանքի չեն լուսաբանվում։ Որովհետև համընդհանուր ընկալումն այն է, որ ինքնասպանությունների լուսաբանումը բերում ա ինքնասպանությունների։ Բայց բանակում ինքնասպանությունները լուսաբանվում են։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ռեկոմենդացիան է, և բոլոր համաշխարհային ԶԼՄ-ների հետ աշխատում են, որ ինքնասպանությունների դեպքերը չլուսբանվեն»,-ասել է Փաշինյանը։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ԱՀԿ համապատասխան զեկույցներն ու ուղեցույցները՝ պարզելու Փաշինյանի պնդումների ճշմարտացիությունը։
Ի՞նչ է իրականում առաջարկում ԱՀԿ-ն
ԱՀԿ-ն 2023 թվականին թարմացրել է լրատվամիջոցների համար նախատեսված «Կանխելով ինքնասպանությունը․ աղբյուր՝ մեդիաոլորտի մասնագետների համար» («Preventing suicide: a resource for media professionals» (Preventing suicide: a resource for media professionals) ուղեցույցը։
Դրանով Կազմակերպությունն առաջարկում է ԶԼՄ-ներին ոչ թե չլուսաբանել ինքնասպանությունները՝ սահմանելով լռություն նման դեպքերի վերաբերյալ, այլ առաջարկում է լուսաբանել թեման այնպես, որ հնարավոր վնասը հասցվի նվազագույնի կամ բացառվի։
Ավելին՝ սկզբնաղբյուրւոմ



















