Մարտունու և Ասկերանի մի քանի համայնքներում զենք-զինամթերք կվնասազերծվի

Այսօրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունի շրջանի Ննգի համայնքում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում:

Պայթյուններ լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել. սակրավորներն են աշխատում: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։