Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 80 ավտոմեքենա

Փետրվարի 22-ին՝ ժամը 11:59-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարոտ-Ծիլքար ավտոճանապարհին՝ Լեռնապար գյուղի մոտակայքում, ձնաբքի պատճառով մոտ 200 ավտոմեքենա չի կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 80 ավտոմեքենա (200 ուղևոր). մյուս ավտոմեքենաներն ինքնուրույն շարունակել են ընթացքը։