Տիգրան Սարգսյանը փակել է հորերը, Հովիկ Աբրահամյանը` բացում է դրանք

Տիգրան Սարգսյանը փակել է հորերը, Հովիկ Աբրահամյանը` բացում է դրանք
Տիգրան Սարգսյանը փակել է հորերը, Հովիկ Աբրահամյանը` բացում է դրանք

«Կառավարությունը մտադրություն ունի 100-150 նոր հոր բացել Արարատյան դաշտավայրում՝ արտեզյան ջրերը վեր հանելու համար»,- այսօր` հուլիսի 4-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց բնապահպան, ջրային ռեսուրսների փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով՝ Տիգրան Սարգսյանի կառավարությունը 2012 թվականին որոշում էր ընդունել 107 միլիոն դրամ հատկացնել, որ հորերը փակվեն, որպեսզի ջրային ռեսուրսները վերականգնվեն, սակայն Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ցանկանում է 660 միլիոն դրամ տրամադրել նրանց վերաբացելու համար: Տիկին Հովհաննիսյանը նշեց, որ նոր կառավարությունը պատճառաբանում է, թե գյուղացիները ոռոգման ջուր չունեն եւ ոռոգման ջրի սակավությունը ծրագրավորում են լրացնել Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանի հաշվին:
Նա համարում է, որ երկու կառավարությունների մոտեցումներն էլ սխալ են. «660 միլիոն, փաստորեն, տրվելու է այդ 150 հորատանցք բացելուն: Եթե առաջ այդ արտեզյան ջրավազանն այնքան առատ էր ու այնքան մեծ ճնշում ուներ, որ բավական էր այդ անցքը բացել՝ 15 մետր բարձրությամբ շատրվանում էր, իսկ հիմա հակառակն է`մենք առանց պոմպի չենք կարողանում ջուրը ներհանել եւ բաշխել սպառողներին»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/07/04/477250/