Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, ով հակառակվում է իշխանությանը, Աստծուն է հակառակվում. Փաշինյան

«Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերություները լավ չեն Աստծո հետ և դա համաձայն քրիստոնեական տեսության»,-ԱԺ եզրափակիչ ելույթում՝ անդրադառնալով եկեղեցու հետ հարաբերություններին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անելով Պողոս առաքյալից հետևյալ մեջբերումը` փաստացի պատասխանելով Գարեգին Բ-ին.

«Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, ով հակառակվում է իշխանությանը, Աստծուն է հակառակվում, թող եկեղեցին իր հավատի, իր էության մասին մտածի»:

Տեղեկացնենք, որ մի քանի լրատվամիջոցների հետ հարց ու պատասխանի ժամանակ Գարեգին Բ Ամենայն կաթողիկոսը անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե կան հոգևորականներ, որ չեն հավատում Աստծուն:

«Կարող է տվայտանքի, տարակուսանքի պահեր ունենալ, բայց այդ տվայտանքների, տարակուսանքների պահը Աստծո նկատմամբ հավատքի հաղթությամբ է պսակվում: Այլապես տվյալ անձը չի կարող ծառայություն իրականացնել Եկեղեցում կամ ազգին, եթե Աստծո նկատմամբ հավատքը առկա չէ այդ անձի մոտ»,-ասել է կաթողիկոսը: