Բաքուն հայտնում է 2 հայ ռազմագերիների գործը դատարան փոխանցելու մասին․ Factor.am

Factor.am-ը գրում է․

«Բաքվից հայտնում են, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Բաքվի ռազմական դատարանի դիտարկմանն է փոխանցել ՀՀ երկու քաղաքացիների նկատմամբ կայացրած մեղադրական եզրակացությունը. հայտնում է «Ինտերֆաքսի» ադրբեջանական ծառայությունը։

Տեղեկացվում է, որ նրանք 2020 թվականի հոկտեմբերի 3-ին ու հոկտեմբերի 20-ին գերեվարված Ալյոշա Խոսրովյանն ու Լյուդվիկ Մկրտչյանն են։ Հայ ռազմագերիներին մեղադրում են, իբրև թե, «Հայաստանում գերի ընկած ադրբեջանցի զինվորներին խոշտանգելու մեջ»։

Հիշեցնենք՝ հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 72 գերի, ազատ է արձակվել և Բեյրութ վերադարձել նաև լիբանանահայ Մարալ Նաջարյանը, իսկ Ադրբեջան է տեղափոխվել 16 անձ, այդ թվում՝ Արցախում 2014-ին երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։