Ժամանակավորապես դադարեցվել է Վրաստանի տարածքով բնական գազի մատակարարումը Հայաստան

Հունիսի 26-29-ը ժամանակավորապես դադարեցվել է Վրաստանով Հայաստան բնական գազի մատակարարումը, տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա»-ի լրատվական ծառայությունից։

«Հունիսի 26-29-ը ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստան՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի ՌԴ-Վրաստան սահմանամերձ հատվածի վրա անթուլատրելի թերության վերացման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների», – ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: