«Գնաս բարով սիրելի Ֆլորա, եւ թող քո ձայնը մշտապես մնա մեր սրտերում».Ռոբերտ Մելքոնյան

«Գնաս բարով սիրելի Ֆլորա, եւ թող քո ձայնը մշտապես մնա մեր սրտերում».Ռոբերտ Մելքոնյան
«Գնաս բարով սիրելի Ֆլորա, եւ թող քո ձայնը մշտապես մնա մեր սրտերում».Ռոբերտ Մելքոնյան

Սիրելի, ժողովրդական երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի ասնպասելի մահը տխրեցրեց բոլորին:
Տեղեկացնենք, որ այսօր, Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է այսօր` 55 տարեկան հասակում, ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում: Ըստ լրահոսի, ժողովրդական արտիստուհի, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, “Artists for Peace” բարեգործական կազմակերպության հիմնադիր, Never Again մշակութային շարժման նախաձեռնող Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է լեղապարկի վիրահատության ժամանակ առաջ եկած բարդություններից:
Սիրված երգչուհու մահվան լուրին արձագանքել է  ախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը`զգայական գրառում կատարելով:

«Ավա՜ղ սիրելի Ֆլորա դու չկաս այլեւս, սակայն դու անկասկած բացելու ես Հավերժության դուռը, մնալով հազարների սրտում…

Ժամանակը գոյություն ունի մարդու եւ կյանքի համար, իսկ դու գնացիր դեպի անսահմանություն, հավերժություն…Դու մտնելու ես այդ դռնից եւ քո ուղեկիցը ու քո անփոխարինելի զրուցակիցը լինելու են հազարավոր քեզ սիրող ջերմ սրտերը…

Դու քո կյանքով եւ ստեղծագործությամբ քայլել ես ճշմարտության լույսի միջով, մեզ սովորեցրել տեսնել, ընկալել եւ հասկանալ ազգային, ժողովրդական երգն ու երաժշտությունը…Դու խորապես գիտակցեցիր քո աստվածային առաքելությունը, ջերմացրիր մեր հոգին, սրտերը, ապրեցիր կարճ, բայց գեղեցիկ, անվերջանալի ու հավերժական…

Գնաս բարով սիրելի Ֆլորա, եւ թող քո ձայնը մշտապես մնա մեր սրտերում, եւ թող սերունդները մշտապես ըմբոշխնեն քո արվեստը, քո հիասքանչ կատարումները, քո թավ, մեղմանուշ, թովիչ ձայնը…»,-գրել է Ռոբերտ Մելքոնյանը:

© Medialab.am