Աննա Հակոբյանի՝ ուղղաթիռով Արթիկ մեկնելու մասին լուրը կեղծ է

Աննա Հակոբյանի՝ ուղղաթիռով Արթիկ մեկնելու մասին լուրը կեղծ է
Աննա Հակոբյանի՝ ուղղաթիռով Արթիկ մեկնելու մասին լուրը կեղծ է

Այսօր մամուլում տարածվել է «Իրատես» թերթի հոդվածը, ըստ որի` Աննա Հակոբյանը ուղղաթիռով մեկնել է Արթիկ՝ իր ընկերուհու ջերմոցում ելակի արտադրությունը դիտելու։

https://fip.am/wp-content/uploads/2018/11/Capture-3-base.png

Մի շարք լրատվական կայքեր տարածեցին այս տեղեկությունը՝ գրելով, որ արթիկցիներն այդ առիթով շատ զարմացած ու զայրացած են․

«․․․Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ արթիկցիները «ուղղաթիռ են տեսել». անցած 30 տարիների ընթացքում Արթիկ այցելել են բոլոր նախագահներն ու վարչապետները, սակայն նրանցից ոչ մեկի մտքով չի անցել, որ այդ 105 կմ տարածությունը կարելի է ուղղաթիռով «հաղթահարել»․․․»։

Տեղեկությունը ճշտելու նպատակով «Փաստերի ստուգման հարթակը» կապ հաստատեց առաջին տիկնոջ մամուլի խոսնակ Արփինե Զարգարյանի հետ։ Մեզ հետ զրույցում վերջինս հայտնեց, որ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում․ «Հերքում եմ նման ինֆորմացիան, տիկին Հակոբյանը մեկնել է ավտոմեքենայով՝ օգնականի հետ և անվտանգության երկու աշխատակիցների ուղեկցությամբ։ ․․․մեկնել են ջերմոց, այցելել են ջերմոցի աշխատակիցներին, հետևել աշխատանքին․․․»։

https://fip.am/wp-content/uploads/2018/11/Capture2.png

Հրապարակման մեջ նաև ասվում է, որ այցը փոքրիկ քաղաքական «մարդամոտությամբ» է արժևորվել․ « .․․․ ինչպես տեղեկացնում են արթիկցիները՝ ջերմոցատիրոջ որդու համար ՔՊ ցուցակով պատգամավորի անցողիկ տեղ ապահովելու նուրբ խնդիրը ևս չի շրջանցվել այցի ընթացքում»։

Խոսնակին խնդրեցինք մեկնաբանել նաև այս պնդումը․ «Դա ևս հերքում եմ։ Նման քննարկում չի եղել, տիկին Հակոբյանը քաղաքական որևէ միտումով կամ օրակարգով չի այցելել ջերմոց։ Այցի նպատակը եղել է ջերմոցի աշխատանքին հետևելը աշխատակիցների հետ ծանոթանալը․․․»:

https://fip.am/wp-content/uploads/2018/11/Capture-1.png

Այն հարցին, թե արդյոք ջերմոցը իրականում պատկանում է Աննա Հակոբյանի ընկերուհուն, խոսնակը պատասխանեց, որ, իր իրամանալով, ոչ և հավելեց, որ հրավերն ստացել են ջերմոցի տնօրենի կողմից, ընդունել են և այցելել։

https://fip.am/wp-content/uploads/2018/11/Capture5-analitik.png

Կարինե Կիրակոսյան

fip.am