«Սպասում ենք դեսպան Քվինին Հայաստանում». ԱՄՆ դեսպանատուն

2022թ․ դեկտեմբերի 13-ին ԱՄՆ Սենատը Քրիստինա Քվինին հաստատեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

«Շնորհավորում ենք դեսպան Քվինին և նրան սպասում Հայաստանում»,- նշված է դեսպանության ֆեյսբուքյան էջում: