ՊԵԿ-ի ղեկավար Դավիթ Անանյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

ՊԵԿ-ի ղեկավար Դավիթ Անանյանը այսօր ՀՀ Վարչապետին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

«Սիրելի հայրենակիցներ,

Հարգելի գործընկերներ,

Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար»,- այս մասին Դավիթ Անանյանը գրել է Ֆեյսբուքի էջում։

Սիրելի հայրենակիցներ,Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել,…

Gepostet von Davit Ananyan am Donnerstag, 4. Juni 2020