Հրանուշ Խառատյանը Գագիկ Ծառուկյանի մատաղի մասին. «Կուշտերն ե՞ն որոշել «հաց տալու» չափը»

Հրանուշ Խառատյանը Գագիկ Ծառուկյանի մատաղի մասին. «Կուշտերն ե՞ն որոշել «հաց տալու» չափը»
Հրանուշ Խառատյանը Գագիկ Ծառուկյանի մատաղի մասին. «Կուշտերն ե՞ն որոշել «հաց տալու» չափը»

«Այս ցավալի տեսարանը, ցավոք, էպիզոդ չէ: Այն ցայտուն է միայն «բարձրաստիճանների»՝ կուշտերի հենքին: Եվ հենց կուշտերն են որոշել այս մարդկանց ամենօրյա եւ տոնական «հաց տալու» չափը: 

Մարդիկ պետք է սոված մնան, որպեսզի գնահատեն իրենց տրվածը: Տրվածը, եթե նույնիսկ աշխատավարձ է, պետք է ընկալվի որպես բարեգործություն: Որքան նման է այս ամենը գաղութարարների սովորական վարքին: Մեր ազգը լայն հասկացողություն է: Որքան մեզ հարիր են այս կարգի «բարեգործները», նույնքան էլ հարիր են այս երեւույթները: Քանի դեռ մենք «էլիտա» բառն օգտագործում ենք այս կարգի «բարեգործներին» բնութագրելու, ունենալու ենք ոչ թե ժողովուրդ, այլ «ընտրազանգված»: Բոլոր հասարակություններն էլ «զանգված» ունեն, ուղղակի այն իր վարքով համամասնելի է իր «էլիտային»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/05/15/243634/