ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար երկարաձգում է վարկային արձակուրդները մինչև մայիսի 31-ը

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների՝ ֆիզիկական, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար երկարաձգում է վարկային արձակուրդները մինչև 2020թ. մայիսի 31-ը: Բանկի վարկառուները կարող են ստանալ վարկի մարումների հետաձգում:

Ներկա պահին ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների համար հասանելի են վարկային արձակուրդներ` ինչպես մայր գումարի, այնպես էլ տոկոսագումարի մարման հետաձգման գծով: Անհատ ձեռներեցների և իրավաբանական անձանց համար հետաձգումը հասանելի է գործող անգրավ վարկերի մայր գումարի և տոկոսագումարի մարման համար՝ 7 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարի չափով (պայմանագրային սկզբնական գումար): Պայմանները վերաբերում են ինչպես դրամային, այնպես էլ արտարժույթով վարկերին:   

Բանկի կողմից ֆիզիկական/իրավաբանական անձնանց կամ անհատ ձեռներեցներ հանդիսացող հաճախորդներին վարկային արձակուրդներ տրամադրելու գործընթացին կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում։