Վարչապետը հանդիպել է «Լիդիան ինթերնեյշնլ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունների տնօրենների հետ

Վարչապետը հանդիպել է «Լիդիան ինթերնեյշնլ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունների տնօրենների հետ
Վարչապետը հանդիպել է «Լիդիան ինթերնեյշնլ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունների տնօրենների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ժամանակավոր նախագահ և գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսին և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացությանը, դրա վերլուծության արդյունքներին և բարձրացված խնդիրներին:

Այս մասին տեղեկացնում են վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: