Մահվան ելքով վթար Երևան-Երասխ ճանապարհին. 1 զոհ, 5 վիրավոր

Ապրիլի 1-ին, ժամը 17.20-ին, Երևան-Երասխ ճանապարհի 47-րդ կմ-ին՝ Արարատ գյուղի հատվածում, իրար են բախվել «Մազդա» և «Մերսեդես » մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդայի» 40-ամյա վարորդ Մհեր Ռաշոյանը մահացել է, իսկ չորս ուղևորները և «Մերսեդեսի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն, տեղեկացնում է ոստիկանությունը։