ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
Այսօր Էրդողանը, քննադատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հրադադարի և բանակցային գործընթացին վերադառնալու կոչերի համար, ոչ միայն ուղղակիորեն հաստատեց Թուրքիայի ներգրավվածությունն ու շահագրգռվածությունը Արցախում ընթացող պատերազմի մեջ, այլև ևս մեկ կարևոր հանգամանք ընգծեց:
Էրդողանը բաց տեքստով հաստատեց, որ սկսված պատերազմի հրահրողը Ադրբեջանն է, պնդելով, թե բանակցություններն անարդյունք էին և “Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել “պորտալարը” ինքնուրույն կտրելու համար”:Սա կարևոր հանգամանք է, որ պետք է արձանագրել և օգտագործել դիվանագիտական և տեղեկատվական պատերազմում: