Առաջիկա օրերին հանրապետությունում առկա անոմալ բարձր ջերմային ֆոնը ոչ միայն կպահպանվի, այլ նաև ավելի կբարձրանա

Փետրվարի 1-3-ն ընկած ժամանակահատվածում օրական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում նորմայից բարձր է 4-6 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-12 աստիճանով։ Այս մասին հայտնում է Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Առաջիկա օրերին հանրապետությունում առկա անոմալ բարձր ջերմային ֆոնը ոչ միայն կպահպանվի, այլ նաև ավելի կբարձրանա։

Սկսած փետրվարի 8-ից` Սահարա անապատի հյուսիսային շրջաններից հանրապետության տարածք կներթափանցի տաք օդի ալիք, ինչի արդյունքում, փետրվարի 8-9 ընկած ժամանակահատվածում կլինի ջերմաստիճանի բարձրացում ևս 4-6 աստիճանով։