Պատերազմի ժամանակ երկու որդի կորցրած ընտանիքում տղա է ծնվել

44-օրյա պատերազմի ժամանակ միանգամից երկու որդի կորցրած ընտանիքում այսօր տղա է ծնվել։ Սա «Պտղաբերության կենտրոնի»-ի թիմի ամենահաճելի ձեռքբերումներից մեկն է»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է «Մարդու պտղաբերության կենտրոն»-ի տնօրեն, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Էդուարդ Համբարձումյանը: