«Իրանի դեմ սանձազերծված պատերազմը կարող է հանգեցնել միջուկային զենքի ստեղծմանն ուղղված ջանքերը, և ոչ միայն Իրանում», – այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Նման խթաններ անմիջապես ի հայտ կգան նաև Իրանին սահմանակից արաբական երկրներում։ Հետևաբար, միջուկային զենքի տարածումը կանխելու նպատակով սկսված պատերազմը կարող է խթանել տրամագծորեն հակառակ գործընթացներ», – ընդգծել է Լավրովը։



















