«Հեռացման օր» Հայաստանում՝ ի պաշտպանություն Եգիպտոսի ժողովրդի

«Հեռացման օր» Հայաստանում՝ ի պաշտպանություն Եգիպտոսի ժողովրդի
«Հեռացման օր» Հայաստանում՝ ի պաշտպանություն Եգիպտոսի ժողովրդի

Փետրվարի 4-ին Հայաստանում Եգիպտոսի դեսպանատան մոտ տեղի կունենա ակցիա` ի պաշտպանություն  Եգիպտոսում իրենց ազատությունների համար փողոց դուրս եկած եգիտպացիների:
Ինչպես հայտնի է, այդ օրը Եգիպտոսում հայտարարված է «Հեռացման օր»: Մի խումբ հայ երիտասարդներ եւս որոշել են Հայաստանում որպես համերաշխության նշան կազմակերպել «Հեռացման օր»:

«Միջոցառման ընթացքում նախատեսվում է դեսպանատան ներկայացուցչին հանձնել նամակ՝ ուղղված Կահիրեի Ազատության հրապարակում իրենց իրավունքների ու ազատությունների համար մարտնչող ժողովրդին։

Ակցիայի նպատակն է մեր բողոքի ձայնը բարձրացնել ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների նկատմամբ սանձազերծված բռնությունների կապակցությամբ»,- գրված է նախաձեռնող խմբի հաղորդագրության մեջ։

© Medialab.am