Տնօրեն Ազիզյանի 170 հոգանոց ցուցակը (ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)

Տնօրեն Ազիզյանի 170 հոգանոց ցուցակը (ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
Տնօրեն Ազիզյանի 170 հոգանոց ցուցակը (ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)

Քիչ առաջ բողոքի ակցիա մեկնարկեց Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում։

Ակտիվիստները և աշակերտների ծնողները բողոքում են տնօրենից՝ Ռուզաննա Ազիզյանից, որը ճնշում է գործադրել ուսուցչական կազմի նկատմամբ և պատժելու սպառնալիքներ հնչեցրել գործադուլին և հավաքներին մասնակցող աշխատակիցների նկատմամբ։

Նկատենք, որ տնօրենը լրագրողների հարցին, թե արդյո՞ք մասնակցել է 2017 թվականի քարոզարշավին և հավաքել է արդյոք ցուցակներ Հանրապետական կուսակցության համար, բացասական պատասխան է տվել՝ պնդելով, որ ապացույց չկա։

Ներկայացնում ենք SUT.am-ի նախորդ տարի հրապարակած թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հետ հեռախոսազրույցը, որտեղ վերջինս հայտնում է ՀՀԿ-ի օգտին հավաքած 170 հոգանոց ցուցակի մասին։

Ձայնագրությունն՝ այստեղ
 
Հիշեցնենք՝ տնօրեն Ազիզյանը Սերժ Սարգսյանի համակուրսեցին է։ Նա 2013 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ Սերժ Սարգսյանին անվանել էր «կրակոտ տղամարդ»։

Աղբյուր ՝ sut.am