Արցախի և ՀՀ զոհված, վիրավոր և հաշմանդամ զինվորների 100 երեխայի համար ներկայացում է ցուցադրվել

Հաղթելու Մշակույթ ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․

«Այսօր Հայաստան համահայկական հիմնադրամի և Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի շնորհիվ հրաշք նվիրեցինք Գեղարքունիքի մարզի Արտանիշ և հարակից համայնքների Արցախի և ՀՀ զոհված, վիրավոր և հաշմանդամ զինվորների 100 երեխայի։

Շնորհակալություն տեղի դպրոցին մեզ հյուրընկալելու համար և Armeniancamp ին ի դեմս Վարդուհու։ Երեխաների հեքիաթը չի վերջանալու«»։