«Դոնալդը (ի նկատի ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին) խնդրեց ինձ, եթե հնարավոր է, նման հանդիպում կազմակերպել։ Ես պատասխանեցի՝ այո, դա հնարավոր է։ Վերջ ի վերջո, եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա, այդ հանդիպումը կկայանա», – նշել է Պուտինը՝ Չինաստան կատարած այցից հետո լրագրողների հետ զրույցում։
Նրա խոսքով՝ ինքը երբեք չի բացառել նման հանդիպման հնարավորությունը, սակայն հարց է, թե արդյոք այդ հանդիպումները իմաստ ունեն։
«Իհարկե, հնարավոր է հանդիպում, ես երբեք չեմ հրաժարվել դրանից, բայց միայն այն դեպքում, եթե այն լավ նախապատրաստված լինի և կարողանա իրական դրական արդյունքներ ապահովել»,- «Ինտերֆաքսի» հաղորդմամբ նշել է Պուտինը։



















