Արցախում վիրավորված Մեղրիի համայնքապետը վիրահատվել է. նա իրեն արդեն լավ է զգում

Հակառակորդի սանձազերծած գործողությունների հետևանքով Արցախում վիրավորում ստացած ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը վիրահատվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մեղրիի համայնքապետի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:

«Խոսել եմ Մեղրի համայնքի ղեկավարի հետ։ 4 ժամ տևած վիրահատությունը (ուսից-֊արմունկ՝ ոսկրային) ավարտվել է։ Իրեն արդեն լավ էր զգում և ամուր։ Համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը վիրավորումը ստացել է ոչ թե Մեղրիի դիրքերում, այլ Արցախի հարավում»,- գրել է Ծատրյանը և հավելել, որ Մեղրիում իրավիճակը հանգիստ է։